«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները Աֆղանստանի հյուսիսում` Ջաուզջան նահանգում մի քանի դպրոցների հրկիզումներ են կատարել, հրդեհների հետեւանքով նվազագույնը 12 ուսումնական հաստատություն է տուժել, փոխանցում է «Սինհուան»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Հրդեհների հետեւանքով այրվել են կառույցների մի մասը, ուսումնական սարքավորումներ, սեղաններ եւ գրքեր: Հրկիզումները բացասաբար են անդրադարձել կրթական աշխատանքի վրա, առնվազն 3 հազար աշակերտներ ստիպված են եղել ուսումն ընդհատել:

Տեղացիները խիստ քննադության են ենթարկել տեղի ունեցածը` համապատասխան գերատեսչություններին կոչ անելով որքան հնարավոր է արագ գործողություններ ձեռնարկել գրոհայինների դեմ պայքարում, տուժած դպրոցներին օգնություն ցույց տալ վերանորգման եւ ավերված շենքերի վերականգնման հարցում` ուսումնական աշխատանքը վերսկսելու համար: