Ճապոնիայից Twitter-ի օգտատեր Մենդին իր հետեւորդներին տեսագրություն է ներկայացրել, որտեղ Սփայք մականունով նրա վեց ամսական բզեզը նկարում է թղթի վրա, փոխանցում է Life-ը:
Աղջիկը կարծում է, որ բզեզը շատ տաղանդավոր է: Սփայքը արհեստավարժ է օգտագործում ֆլոմաստերը:
Նկարններում համադրված են գույները, գծերը, ձեւերը, նշանակությունը:
Աղջիկը սկզբում նկարները հրապարակում էր Twitter-ի իր էջում, բայց երբ դրանք սկսեցին like-եր հավաքել, նա օգտահաշիվ բացեց նաեւ բզեզի ստեղծագործությունների համար:
Մենդին ծրագրում է Սփայքի նկարնեը վաճառել աճուրդում՝ գումարը բարեգործական կազմակերպություններին փոխանցելու համար:





























