Թուրքիայի կառավարությունը ասորական ուղղափառ եկեղեցու սեփականության հիսուն օբյեկտ է առգրավել:

Այն զրկվել է տասնյակ եկեղեցիներից, վանքերից եւ գերեզմանատներից՝ Թուրքիայի կառավարության պնդմամբ, ժամկետն անց սեփականության իրավունքի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:

Եկեղեցու առաջնորդների խոսքով՝ 1500 տարի առաջ կառուցված երկու վանք է առգրավվել: 

Վերջին կաթիլը դարձավ հարավերեւլյան Թուրքիայում Մոր Գաբրիել վանքի առգրավման դեմ բողոքարկումը մերժելը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ազգային ռեեստրը թարմացնելու նպատակով կառավարությունը որոշեց 2008 թվականին Մոր Գաբրիելի եւ մի քանի գյուղերի սահմանները փակել:

Հոգեւորականների խոսքով՝ այդ ժամանակ գյուղացիներին հողակտորներն են տրվել, որոնք դարեր շարունակ վանքին են պատկանել: Իսկ վանքի հողը որպես հանրային անտառ է գրանցվել:

Նրանց պնդմամբ՝ պաշտոնյաները ցանկանում են վերջնակաապես արմատախիլ անել ասորական ուղղափառ եկեղեցին: