Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցությունը նախագահի ընտրություններին պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը:
Գործող նախագահի թեկնածությունն առաջադրել է Աշոտ Ղուլյանի «Ժողովրդավարություն» խմբակցությունը: Բակո Սահակյանի թեկնածությանը կողմ են քվեարկելու նաեւ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցությունը, որի համանուն կուսակցության ղեկավարը վարչապետ Արայիկ Հարությունյանն է:
Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել մինչեւ հուլիսի 12-ը: Ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել նախագահական համակարգի։
Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշ¬տոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրա¬պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:





























