Հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 8.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 31-ամյա տղամարդ  եւ հայտնել, որ Շահումյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ երիտասարդին վրաերթի է ենթարկել ինքը:

Կատարվում է քննություն: