Հուլիսի 7-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
Նա հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 212 հոդվածի (սպառողներին խաբելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























