«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները Հայաստանում առաջիկա թավշյա հեղափոխության մասին արդիական չեն Հայաստանի ներքին իրողությունների ֆոնին: Այս մասին հուլիսի 8-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանի խնդիրները հեռանկարում են, որոնք կառաջանան արդեն 2018 թվականին` կապված նախագահի լիազորությունների ավարտի եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հետ: Մեհրաբյանի խոսքով` հարցն այն է, թե որտեղ կգտնվի իրական իշխանությունը: «Իսկական իշխանությունը խորհրդարանում չի: Սակայն ապագայում եւս նախանշաններ չկան, որ այն կկենտրոնանա խորհրդարանի ձեռքում»,- նշեց քաղաքագետը:





























