Աշխարհի ամենագեր մոդել Տեսս Հոլիդեյը (155 կգ է կշռում) գաղտնի ամուսնացել է: Արարողությունը երկու տարի առաջ է տեղի ունեցել, բայց իր կյանքի գլխավոր իրադարձության մասին plus-size մոդելը որոշել է երկար ժամանակ լռել:

32-ամյա մոդելն Instagram-ում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել: Կադրում պատկերված է այն պահը, երբ երիտասարդները հավատարմության երդում են տալիս միմյանց:

Ամուսիններն արդեն մեկ տարեկան որդի ունեն՝ Բոուին, ինչպես նաեւ դաստիարակում են մոդելի նախորդ հարաբերություններից 10-ամյա Ռայլիին:

Ավելի վաղ Հոլիդեյը պատմել էր, որ մանկության տարիներից իրեն ծաղրում էին քաշի պատճառով եւ միայնություն կանխագուշակում, եթե չնիհարի: Բայց կարմրահեր գիրուկը չի հետեւել խորհուրդերին, այլ մոդել է դարձել: