Պարզվել է Չինաստանի Ցզյանսու նահանգում մարդկանց վրաերթի ենթարկածի անձը։ Պարզվում է, որ վարորդը ոստիկան է եղել, հայտնում է Սինհուան։

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին Ցզյանսու նահանգի Ցզինցզյան քաղաքում։ Տուժածներին հոսպիտալիզազրել են, նրանցից չորսը մահացել է, չնայած բժիշկների ջանքերին, մնացած ինի վիճակը գնահատվում է որպես կայուն։ 57-ամյա կասկածյալին հաջողվել է ձերբակալել Տայսին քաղաքում, որտեղ նա ծառայում էր ոստիկանական վարչություններից մեկում։ Տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ խմելով թույն։ Հիմա նա կոմայի մեջ է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հետաքննությունը շարունակվում է։