2025 թվականին Ֆրանսիան կարող է մինչեւ 17 ատոմային ռեակտոր փակել՝ էլեկտրաէներգիայի կազմում միջուկային էներգիայի դերը նվազեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլա Յուլոն։

Նա հայտնել է նոր վարչապետ Էդուարդ Ֆիլիպի՝ միջուկային էներգետիկայի ոլորտում նախկին կառավարության սկզբունքները պահպանելու որոշումը։ Դրանց համաձայն՝ միջուկային էներգիայի օգտագործումը ներկա 75 տոկոսից պետք է հասնի 50 տոկոսի։

«Նպատակին հասնելու համար որոշ ռեակտորներ պետք է փակել։ Հնարավոր է՝ փակվեն 17 ռեակտորներ, մենք պետք է ուսումնասիրենք հարցը»,- ասել է Յուլոն։