Սիրիան Իրաքի ժողովրդին եւ կառավարությանը շնորհավորում է նշանակալի հաղթանակի համար, որին Իրաքի բանակը եւ ժողովրդական աշխարհազորային ջոկատները հասել են Մոսուլում ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ պետական տեղակատվական գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ում պաշտոնական աղբյուրին:

Սիրիայի ժողովուրդը, բանակը եւ կառավարությունը հետայսու եւս կշարունակեն Իրաքի հետ համագործակցությունը ԻՊ-ի մնացած խմբավորումներին ոչնչացնելու նպատակով: Երկու եղբայրական երկների համատեղ ջանքերի մոբիլիզացիան Սիրիայում, Իրաքում եւ ընդհանրապես տարածաշրջանում ահաբեկչությունը ոչնչացնելու գլխավոր երաշխիքն է, նշել է աղբյուրը: