Չոբանն ու մոտ 1500 ոչխարներ այրվել են Ղազախստանում կայծակի հարվածից հետո բռնկված հրդեհի ժամանակ, հայտնում է «Սպուտնիկ Ղազախստանը»։

Ուժեղ կայծակը հարվածել է գետնին հովվից ու նրա ոչխարների հոտից ոչ հեռու ։ Կայծակից ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջ աշխատողները հայտնաբերել են հովվի մարմինը, նաեւ 1406 գլուխ ոչխարների մնացորդները։