Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, իսկ ընտրական գործընթացները եղել են օրենքին համապատասխան: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների գնահատականներին:
«Ասում եք տոտալ ընտրախախտումներ, խայտառակ ընտրություններ, ապրիլից հետո ձեզնից ըտենց բան չեմ լսել ես: Դուք Սովետական Հայաստանից անեկդոտ հիշեցիք, ես էլ սպառազինությունների մրցավազքի մասին ասածը հիշեցի: Չի կարելի ասել՝ Հանրապետական... հանցագործ.. մենք մեզ երբեք թույլ չենք տվել վիրավորել մեր գործընկերներին: Բարեկամական խորհուրդ՝ դիմացինի վրա ցեխ շպրտելով ձեր սեփական քաղաքական կշիռը չի ավելանալու»,- ասաց Շարմազանովը:





























