Հնդկաստանի արեւմտյան Մահարաշթրա նահանգում ամբարտակից ոչ հեռու նավակ է շրջվել, 7 մարդ ջրահեղձ է եղել: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան: Նավակում 12 մարդ է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվածների մարմինները ջրից դուրս են բերել ոստիկանության աշխատակիցները:





























