Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական ձեռնարկություններին շրջանառու միջոցներից արտոնյալ վարկեր կառաջարկի գյուղացիներից բերքը գնելու համար: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով` ծրագիրը լիովին պատրաստ կլինի օգոստոսին, այդ ժամանակ էլ նախարարությունը ցանկանում է 2,5 մլրդ դրամի այդպիսի վարկեր տրամադրել` տարեկան 3 տոկոսով: Գլխավոր նպատակն այն է, որ գործարանները կարողանան ըստ պայմանագրերի գյուղացիներին վճարել: «Չի կարելի նրանց հարկադրել ամիսներով սպասել վաստակածին: Վարկառուն կլինի գործարանը, սակայն փողն անմիջապես գյուղացիները կստանան: Այսպիսով, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ գյուղացիների համար պայմանագրերով աշխատելն ավելի ճիշտ է»,- նշեց Առաքելյանը:




























