Հայաստանի գյուղնախարարությունը ֆերմերների համար սուբսիդավորված վարկերն ավելի ձեռնտու կդարձնի։ Այս մասին հուլիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ նախկինում դրանք տրվում էին ցանկացած ֆերմերային տնտեսության։ Ավելի կարեւոր էր հասցնել առաջինը գրանցվել, քան աշխատանքի հուսալի ծրագիր ցույց տալ։ «Այժմ մենք կընտրենք այն ծրագրերը, որոնց միջոցով ֆերմերը կարող է հատուցել։ Դա կարող է լինել ե՛ւ ֆերմերությունը (բուսաբուծություն եւ անասնաբուծություն) ե՛ւ, հնարավոր է, ոչ մեծ վերամշակող արտադրությունները»,- նշեց Առաքելյանը։

Մյուս կողմից՝ վարկի պայմաններն ավելի ձեռնտու կդառնան։ Տոկոսադրույքը 8 տոկոսից կհասնի 5 տոկոսի (նախապես 14 տոկոս էր. նախապես սուբսիդավորվում էր 6 տոկոսը, այժմ՝ 9 տոկոսը)։ Կմեծանա վարկերի ծավալը՝ նախկինում մինչեւ 3 միլիոն դրամի փոխարեն այժմ առավելագույնը կլինի 10 մլն դրամը։ 

Նախարարությունը կխթանի նաեւ նոր տեխնոլոգիաների վարկերը (կաթիլային ոռոգում եւ այլն)։