Շուտով Հայաստանի գյուղնախարարությունը պատրաստ կլինի գործարկել ֆերմերային ապահովագրության փորձնական ծրագիրը: Հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ փորձնական ծրագիրն իրականացվելու է 2018-2020 թվականներին: Այդ տարիների համար 10 մլն եվրո է հատկացվելու. 5 մլն եվրո՝ գերմանական KfW բանկից, նույնքան էլ՝ Հայաստանի պետբյուջեից:
Հարկավոր է ապահովագրվել հիմնական ռիսկերից, այդ թվում՝ կլիմայական (երաշտ, կարկուտ, սառնամանիք եւ այլն): Այնուհետեւ հնարավոր է ապահովագրում առանձին այլ ռիսկերից: «Ապահովագրական վճարումների եւ փորձնական ծրագրի շրջանակում դրա արժեքի մասին մենք անպայման կտեղեկացնենք»,- հավելեց նախարարը:




























