Հայաստանի ԿԸՀ-ի հանդեպ վստահությունը միանշանակ բարձրացել է։ Այս մասին հուլիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, եթե իրակատեսորեն ու անկողմնապահ ձեւով գնահատենք հետընտրական ժամանակաշրջանը, ապա հասարակական վստահությունը զգալիորեն փոխվել է։ «Տարբեր ընտրությունների հետ կապված քննադատությունը մեկն է , որպեսզի ստեղծվի որոշակի ֆոնային տրամադրություն։ Ընտրությունները իրականում անցնել են ԸՕ պահանջներին համապատասխան։ Հակառակ դեպքում կհնչեր առարկայական քննադատություն, ներկայացված կլինեին համգամանքներ, փաստեր»,- եզրակացրել է Տիգրան Մուկուչյանը։





























