ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիա եւ Կատար կմեկնի: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:

Հուլիսի 11-ին Թիլերսոնը կլինի Կատարի մայրաքաղաք Դոհայում, իսկ հուլիսի 12-ին՝ Սաուդյան Արաբիայի երկրորդ քաղաք Ջիդայում:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է հանդիպել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: