Երկրի վրա առաջին խոշոր օրգանիզմները կարողանում էին չափերը հարյուրավոր անգամ փոխել` կախված շրջակա միջավայրից եւ սնունդից, պարզել են հնակենսաբանները, հայտնում է Nature Ecology and Evolution-ը:

Ռանգեոմորֆերը, որոնք կազմված էին ճյուղավորվող ձողիկներից, օվկիանոսում են հայտնվել ավելի քան 571 մլն տարի առաջ: Հետազոտությամբ պարզվել է, որ նրանք կարողանում էին իրենց մարմնի չափերը հարմարեցնել օվկիանոսի պամաններին, եւ, հավանաբար, հենց սա է նրանց թույլ տվել այդքան մեծ չափերի հասնել:

Հետազոտողները համակարգչային տոմոգրաֆիա են օգտագործել ռանգեոմորֆերի տեսակներից մեկը (Avalofractus abaculus) մանրամասն հետազոտելու համար, որի ներկայացուցիչները հայտնաբերվել են Նյուֆաունդլենդ կղզու, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի ափերին: Դրանց չափերը տատանվել են մի քանի սանտիմետրից մինչեւ 2 մետրի սահմաններում: Այնուհետեւ համակարգչային խթանման միջոցով գիտնականները պարզել են շրջակա միջավայրից, մասնավորապես` սնուցող նյութերի քանակությունից կախվածությունը. A.abaculus-ը դրանք որքան շատ է ստացել, այնքան խոշոր է եղել` այդ ընթացքում պահպանելով «ճյուղերի» նույն քանակը:

Հետազոտության հեղինակները դեռեւս դժվարանում են ասել, թե որ նյութին է A.abaculus-ը հատկապես արձագանքել, սակայն ենթադրում են, որ դրանց թվի մեջ են մտել նաեւ թթվածինը եւ օրգանական ածխածինը: