ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ THAAD ՀՀՊ համակարգը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ալյասկայում տեղակայված ՀՀՊ համակարգը հաջողությամբ որսացել է հրթիռը, որն արձակվել է Հավայան կղզիների հյուսիսային հատվածից:
«Մեծ հպարտություն եմ զգում կառավարության եւ թիմի համար, որոնք անցկացրել են փորձարկումները: Դրանք նաեւ ցուցադրեցին THAAD համակարգերի պոտենցիալը եւ բալիստիկ հրթիռների տեսքով սպառնալիքի ոչնչացման ունակությունը»,- ասել է հակահրթիռային պաշտպանության հարցերի գործակալության ղեկավար Սեմ Գրիվսը:





























