Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ նա կարող էր տարատեսակ ահաբեկչական կազմակերպությունների զենք մատակարարել։ Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, «Մարդկության զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թեւան Պողոսյանը։
Փորձագետը նշեց, որ Ադրբեջանն այն երկրներից է, որտեղից Սիրիա են ուղեւորվում կամավորների մեծ խմբեր, որոնք ցանկանում են կռվել «Իսլամական պետության» շարքերում։
«Մենք շատ լավ գիտենք՝ ինչպիսի վարքագիծ է դրսեւորում Ադրբեջանը քաղաքականության մեջ։ Այն, ինչ տեղի ունեցավ Թալիշում՝ այն, թե ինչպես են կտրել գլուխներ, ականջներ, ինչպես են կտտանքների ենթարկել տարեցներին, մենք կարող ենք տեսնել նաեւ ԻՊ-ի ցուցադրած տեսագրություններում»,- հստակեցրեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ որպես վահան քաղաքացիական բնակչությանն օգտագործելը եւս ԻՊ-ի մարտավարությունն է։
Նախկին պատգամավորի կարծիքով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը գրավել է նույն դիրքորոշումը, ինչ ԻՊ-ն։
Պողոսյանը նաեւ հայտարարեց որ Ադրբեջանը կարող էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների զենք մատակարարել։





























