Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին եւ ՀԱՊԿ քարտուղարության փորձագետ Վալերի Նեկլյուդովին: 

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ  արձագանքման շուրջ համագործակցության ակտիվացման հնարավորությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում բնակչության պաշտպանության եւ պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին կողմերը  նշեցին արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման վերաբերյալ  ուսումնավարժության կազմակերպման անհրաժեշտությունը: Նման միջոցառումները կնպաստեն ՀԱՊԿ շրջանակներում աղետների ռիսկի նվազեցմանն եւ բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: