Ոչ մի սահմանափակում չկա Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնած զենքի օգտագործման համար, որը կարող է հարվածների ձեւով կիրառվել հայկական կետերի եւ խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հուլիսի 11-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց համազգային շարժման վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանի խոսքով` Ադրբեջանը փորձում է ձեւաչափը փոխել եւ ղարաբաղյան խնդիրը լուծել` հաշվի առնելով ռազմական գործոնը: Ըստ որում ՀՀՇ վարչության անդամը նշեց, որ այս կապակցությամբ Ռուսաստանի դերը մանգամայն բացասական է:
«Հայկական կողմը պետք է ավելի կոշտ լինի, քանի որ Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանին զենք է վաճառում, այլեւ այնտեղ ռազմական փորձագետների է ուղարկում»,- հայտարարեց Իգիթյանը:
2016 թվականի ապրիլյան թեժացումը, նրա խոսքով, ցույց տվեց, որ ադրբեջանական բանակը չի կարողանաում ռուսական այդ զենքն արդյունավետորեն օգտագործել, եւ սրա հետ կապված կասկածներ է հայտնել իր ձեռք բերած ռուսական զենքի որակի վերաբերյալ: Իսկ Ռուսաստանը, ինչպես նշեց Իգիթյանը, իր հեղինակությունը պաշտպանելու համար ստիպված էր Ադրբեջան ուղարկել իր ռազմական փորձագետներին ադրբեջանցի զինվորականներին սովորեցնելու համար:





























