Բրիտանիայում կայացել է առաջին մուսուլմանական գեյ հարսանիքը, գրում է Metro-ն։
Երջանիկ փեսացուներ 24-ամյա Ջեհեդ Խոուդխուրին ու 19-ամյա Շոն Ռոգանը ամուսնացել են Ուոլսոլի դահլիճում։
Պարբերականը գրում է, որ զույգը միասին է երկու տարի։ Նրանք ծանոթացել են, երբ Չոուդխուրին լացում էր Դարլասթոնի նստարանին նստած։ Նրա խոսքով Շոնը իրեն քաջալերել ու մխիթարել է իր կյանքի ծանր օրերին ու այդ ժամանակվանիc ի վեր միշտ աջակցել է իրեն։ Չոուդխուրին խոստովանել է, որ բացահայտ գեյ մուսուlmան լինելը դժվար է ու քեզ միշտ մերժված ես զգում։ Նա խոստովանել է, որ փորձել է հերքել իր սեռական կողմնորոշումը, նույնիսկ դեղեր է խմել ու ուխտագնացություն կատարել Սաուդյան Արաբիա ու Բանգլադեշ, որտեղ նրա ընտանիքն է ապրում։
Չնայած նրա ընտանիքը ներկա չէր ամուսնության արարողությանը, Չոուդխուրին համարում է, որ այդ հարսանիքը զգալի առաջընթաց էր մուսուլմանների ու ԼԳԲՏ համայնքի համար:
.jpg)





























