Զիմբաբվեում տղամարդը դարձել է այսպես կոչված «սերմնահեղուկ որսող կանանց» զոհը։ Daily Mail-ը փոխանցում է, որ 39-ամյա ուսուցչին առեւանգել են երեք կանայք։ Նրանք տղամարդուն թմրադեղեր են տվել, երկու օր բռնաբարել ու հետո շպրտել ճանապարհին՝ սեռական օրգանների մասում վնասվածքներով։

Զոհի խոսքով, իրեն առաջարկել են մեքենայով տեղ հասցնել, այդ մեքենայում մեկ տղամարդ ու երեք կին էին։ Մեքենայում նրան թարմացնող ըմպելիք են առաջարկել, որից հետո նրա մոտ գլխապտույտ է սկսվել ու նա քնով է անցել։Արթնացել է արդեն փոքր մութ սենյակում ու ցավ է զգացել սեռական մարմինների մասում։

Հետո եկել են երկու կանայք ու պահանջել իրենց հետ սեքսով զբաղվել, բայց նա հրաժարվել է։ Կանայք հանել են ատրճանակ, սպառնացել են սպանել նրան ու կապել են ձեռքերը։ Նրանք ստիպել են տղամարդուն ինչ- որ ըմպելիք խմել, որից հետո սեքսով են զբաղվել հետը։ Ստանալով իրենց ուզածը՝ նրանք տղամարդուն մտցրել են մեքենա, տարել ինչ-որ տեղ ու թողել ճանապարհին։

Սա առաջին դեպքը չէ, երբ այսպես կոչված «սերմնահեղուկի որսորդուհիները» առեւանգում ու բռնաբարում են տղամարդկանց։ Համարվում է, որ այդ սերմնահեղուկը հաջողություն է բերում։ Նույնատիպ դեպք է տեղի ունեցել այս տարվա փետրվարին, երբ 4 կանայք առեւանգել, հարբեցրել, ծեծել ու բռնաբարել են եւս մեկ ուսուցչի։