Չինաստանի Գուանդուն քաղաքում ամբարձիչն ընկել է ավտոմեքենայի վրա։ Յոթ մարդ է զոհվել, եւս երեքը վնասվել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CCTV հեռուստաալիքը։

Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին։ Տուժածները, որոնց թվում նաեւ երեխաներ կան, հիվանդանոց են տեղափոխվել։