Նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ նման հանդիպումները կարող են շփման գծում լարվածության թուլացման հիմք դառնալ։ Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների ու գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Փորձագետն ափսոսանք է հայտնել՝ կապված քննարկված թեմաների եւ ընդհանուր առմամբ բանակցությունների վերաբերյալ հստակ տեղեկության բացակայության հետ։
«Բայց դա նորմալ է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում գաղտնիության պայմաններում, իսկ շատ հարցեր ու նրբություններ դեռ չեն բարձրաձայնվում»,- հավելեց Քեռյանը։
Ընդհանուր առմամբ, փորձագետներն այդ հանդիպումից առանձնապես դրական ակնկալիքներ չունեն։





























