Բեռլինի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալների` կապված աղմկահարույց Բոդեի թանգարանի կողոպուտի հետ: Այս տարվա մարտին թանգարանից գողացել էին 100 կգ կշռող եւ 4 մլն դոլար արժողությամբ եզակի ոսկե դրամը, փոխանցում է Reuters-ը: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարում:

Ոստիկանությունը կարծում է, որ գողությանը մի քանի մարդ է մասնակցել, որոնք թանգարան են մտել պատուհանով: