Բաքվում դրամաշորթության մեղադրանքով կալանավորվել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, տրանսսեքսուալ Թեյմուր Փաշաեւը, որը հայտնի է որպես Շամփլենա։
Իրավապահ մարմինները Sputnik-ին հայտնել են, որ 42-ամյա Շամփլենայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 4 ամսով։ Արցունքոտ աչքերով Փաշաեւը խոստովանել է հանցանքը եւ հաստատել, որ գումար է շորթել ձեռներեց Ռաֆիգ Մամեդովից։
Ժամանցային հաստատություններից մեկի սեփականատեր Մամեդովից Շամփլենան, որը ցանկանում էր քրեական հեղինակություն դառնալ, ամսական 500 մանաթ է պահանջել, որպեսզի վերջինը կարողանա հանգիստ աշխատել ու եկամուտ ստանալ։ Նա ասել է, որ այդ տարածքն ինքն է վերահսկում եւ որ բոլոր տրանսսեքսուալներն ու մարմնավաճառությամբ զբաղվող կանայք օրական իրեն 20 մանաթ են վճարում՝ մինչեւ առավոտ հանգիստ աշխատելու համար։



























