Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի հետնամասից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ, որոնց մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3 մլգ. եւ 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ եւ «B-8» գրառմամբ 4 դեղահաբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:



























