ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երկօրյա այցով Ֆրանսիա է ժամանել, փոխանցում է Reuters-ը։

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Օռլի» օդանավակայանում։ Այցի շրջանակում Թրամփն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի իրավիճակը։

ԱՄՆ նախագահը կմասնակցի Բաստիլի գրավման տարեդարձին եւ Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի միանալու 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին։