Իր տան մերձակայքում բասկետբոլ խաղալիս 13-ամյա Նոյ Ինմանն ընկել է անգիտակից վիճակում։ Պարզվել է՝ նա վիրավորվել է գլխից։ Life-ի փոխանցմամբ՝ վիրահատության ժամանակ բժիշկները նրա գլխից փամփուշտ են հանել։

Չնայած բժիշկների ջանքերին՝ Նույ Ինմանը մեկ շաբաթ անց վախճանվել է՝այդպես էլ ուշքի չգալով։ Ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը։

Փորձագետների կարծիքով՝ կրակել են թաղամասից, որը տան հարեւանությամբ է։ Ենթադրվում է, որ օդ են կրակել՝ որպես հրավառություն։