Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 6, խարդախության 7, յուրացման 2 եւ խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: