Անցումային շրջանում Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը գործող նախագահ Բակո Սահակյանը կայացրել է՝ ելնելով իր նախագահական կառավարման ժամկետը երկարաձգելու սեփական ցանկությունից: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ներքին խնդիրները լուծելու փոխարեն որոշեցին սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնց նպատակը Բակո Սահակյանի պաշտոնավարման շրջանը երկարաձգելն էր: «Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանն Արցախի հանրապետության նախագահ կընտրվի, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ այդքան թարմ եզրահանգումներ անող անձի հետ»,- նշեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը երկրի նախագահ կընտրի հաջորդ շաբաթ:




























