Չինացի իրավապաշտպան, 2010 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն մահացել է 61 տարեկան հասակում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Նա տառապում էր լյարդի քաղցկեղից, մահից կարճ ժամանակ առաջ բանտից տեղափոխվել էր հիվանդանոց։ 2009 թվականին Լյու Սյաոբոն դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման պետական կարգը տապալելու փորձի մեղադրանքով։
Նոբելյան մրցանակը նա ստացել էր 2010 թվականին, պատմության մեջ առաջին անգամ արարողությունը կայացել էր առանց դափնեկրի մասնակցության։ Արարողությանը չէր կարողացել մասնակցել նույնիսկ նրա կինը, որը Չինաստանում տնային կալանքի է ենթարկած։



























