Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Սոկոլ բնակելի շրջանի»  պետական բյուջետային հաստատության աշխատակից 25-ամյա Վերոնիկա Նովիկովային, ում կասկածում են պարտադիր աշխատանքներին սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանի մասնակցության տվյալների կեղծման մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել` ՌԴ ՔՕ 327 հոդվածով («Փաստաթղթերի կեղծում, կեղծ փաստաթղթերի պատրաստում կամ  իրացում»): Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Իսկ հաճախումների մատյանն առգրավվել է որպես իրեղեն ապացույց:

Հաշտարար դատարանը Բաղդասարյանին որպես պատիժ սահմանել էր 595 ժամ պարտադիր աշխատանք: Սակայն, իրավապահ մարմինների տեղեկություններով, նա անհարգելի պատճառով աշխատանքի չի ներկայացել: