Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում հուլիսի 13-ին տեղացած կարկուտն ամբողջությամբ վնասել է բերքը: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը նշեց, որ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է, որ կարկուտը վնասում է բերքը:

«Անցած անգամ մի քիչ թույլ էր, էս անգամ երկար եկավ ու մեծ կարկուտ էր: Նայում ենք հիմա, ամբողջությամբ պտուղները, բանջարը վնասված են, չհասցրինք բերքահավաք անել, հավաքեց պրծավ»-, ասաց գյուղապետը:

Ղազար Կարապետյանը նշեց, որ հուլիսի 15-ին գյուղ են այցելելու մարզպետարանի ներկայցուցիչները՝ գյուղացու վնասի չափը պարզելու: