Լուսանկարիչներն առաջին անգամ լուսանկարել են մի դեպք, երբ կատվազգիների մի ընտանիքի ներկայացուցիչը հոգ է տանում մյուսի մասին։ Տանզանիայի արգելոցում առյուծը սկսել է հոգ տանել ընձառյուծի ձագի մասին, փոխանցում է BBC-ն։

Հնգամյա առյուծը երեք ձագ ունի, որոնք փոքրիկ ընձառյուծի հասակակիցներն են։

«Դա իսկապես յուրօրինակ երեւույթ է։ Ես երբեք նման բան չեմ տեսել երկու կատվազգիների միջեւ։ Մենք դեպքեր գիտենք, երբ առյուծները հոգ են տանում այլ առյուծների մասին։ Բայց այս միջադեպն աննախադեպ է», - ասել է բժիշկ, Panthera կազմակերպության անդամ Լյուք Հանթերը։

Առյուծը, որի պարանոցին GPS հաղորդիչով վզկապ կա, ընձառյուծին գտել է իր որջի մերձակայքում։ Ըստ փորձագետների՝ այս առումով «խոսել են» առյուծի մայրական հորմոնները։ Նրան առաջ է մղել փոքրիկի մասին հոգ տանելու ցանկությունը։