Հայաստանում մեծ թվով գյուղացիական տնտեսություններում, արտադրական պահեստներում եւ կազմակերպություններում օձեր են բնակվում, որոնք մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ են ներկայացնում: Այս մասին հուլիսի 14-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հակահամաճարակային էքսպեդիցիա» ընկերության ղեկավար Աշոտ Սահակյանը:
Նրա խոսքով` ընկերության հիմնական խնդիրն է կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են Հայաստանի տարածքում տարատեսակ համաճարակների առաջացման կանխարգելմանը: «Ընկերությունը կոնկրետ հիմքով պայքարում է կարիճների, օձերի եւ սարդերի դեմ` ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, հանգստյան գոտիներում, արտադրամասերում, օդանավակայաններում, եւ ընդհանրապես` ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է»,- նշեց նա:




























