Հուլիսի 13-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Վահագնի թաղամասի թիվ 29Բ տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: