«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի  համոզմամբ՝ հայկական թղթադրամների պատկերները փոխելը անհրաժեշտ է  թղթադրամները կեղծելուց խուսափելու համար։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ այդ փոփոխությունը չի պահանջում ֆինանսական ռեսուրսներ։

«Հնարավոր է, որ նման կտրուկ փոփոխությունը պայմանավորված լինի դրանով, այսինքն՝ հիմքեր ունեն, որոնք կդառնան դրամը կեղծելու գործոն։ Կան  տեխնոլոգիական նյութեր, որ պատրաստի ունեն էս պահի դրությամբ, եւ կարող են կեղեծելու  քայլի դիմել։ Փոփոխելը նրա համար է, որ այդ ամեն ինչը չլինի ծանրակշիռ հիմք կեղծելու օպերացիաներ իրականացնելու համար,  նիշերի փոփոխությունը պետք է։  Հավատացեք այս դեպքում ավելի բարդ կլինի կեղծելը, քանի որ այդ աշխատանքները քրտնաջան են ու տարիների ընթացքում են նախապատրաստվում։ Համոզված եղեք, որ երկրում եղած եկամուտների պայմաններում, դրանք չեն կարող արտառոց նանակություն ունենալ»։

Ինչ վերաբերում է  ընդդիմախոսների այն քննադատություններին, որ, օրինակ Մարտիրոս Սարյանին փոխարինում են Հովհաննես Այվազովսկու պատկերով, Բոստանջյանն արձագանքեց.

«Մի գուցե սխալվեմ, բայց Դուք չեք նկատո՞ւմ, որ հայ իրականության մեջ մոտեցում է դարձել ինչ–որ բանին անպայման հակադրվելը։ Հայ իրականության համար Նիկոյանը իր ընտանիքով հանդերձ բարձր մարդիկ են եղել, բայց ասում են՝ արձանը չդնենք, էս չանեք էն չանեք»։