Հուրգադայում հարձակման հետեւանքով վիրավորված զբոսաշրջիկների շրջանում կան Սերբիայի երեք քաղաքացիներ, մեկ լեհ ու երկու ուկրաինացիներ։ AP-ի փոխանցմամբ, երկու ուկրաինացի զբոսաշրջիկ է զոհվել։ Մնացած վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։

Ինտերֆաքսի տեղեկություններով, հարձակումից տուժել է Ռուսաստանի քաղաքացի։ «Կինը դանակով մի քանի վիրավորում է ստացել»,- հայտնել է Հուրգադայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Տուժածը Ռուսաստանի ու Ուկրաինայի երկքաղաքացի է։

Հարձակման պատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով հարձակվողը մոտեցել է հյուրանոցին ու հարձակվել այնտեղ հանգստացողների վրա ։Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, որ հարձակվողը ձերբակալված է ու հարցաքննվում է։