ԱՄՆ դեսպանի խոսքը կարելի է գնահատել որպես Հայաստանի կանաչ էներգիայի ներուժի բարձր գնահատական։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայ- ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նախագահ Արա Հովսեփյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ներկայացրել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի 8 մլրդ դոլարի ներուժի գնահատականը , որը նշել էր էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Արեւային կայաններ կառուցելու ցանկություն ունեցողները դեռ չեն դիմել Պալատին՝ տեղեկությունների համար։ Բայց հնարավոր է, պատճառն այն է, որ տվյալների պակաս չի զգացվում։ Վերջերս նախարարությունը մի քանի խոշոր միջոցառում է իրականացրել՝ այդ թվում ներդրումային համաժողով՝ Հայաստանում 55 ՄՎտ հզորության առաջին խոշոր արեւային կայանի կառուցման համար։ Համաժողովին ներկա են գտնվել մի քանի ամերիկյան ընկերություններ։

Ներդրողների՝ այդ թվում ամերիկյան ընկերությունների որոշակի հետաքրքրություն նկատելի է ու ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի ներդրումային միջավայրի ու հնարավորությունների բարձր գնահատական, հայտնել է Հովսեփյանը։