Միլանը խստացնում է պայքարը հակահասարակական վարքագծի դեմ։ Քաղաքը պայքարելու է սելֆի ձողերի, ֆուդ-թրաքների ու ապակե տարաներով ըմպելիքների դեմ։։ Այս պահին տեղական իշխանությունների ընդունած որոշումները վերաբերում են Դարսենի թաղամասին։

Այնտեղ արգելված է մետաղական կամ ապակյա տարաներով ցանկացած ըմպելիքների վաճառքն ու առաքումը։ Արգելող միջոցառումներ են ընդունվել նաեւ սելֆիի  ձողերի ու հրասարքերի վերաբերյալ։

Հասարակական վայրերում չի թույլատրվում ոչ մի «շարժական առեւտուր», հատկապես փողոցային սննդի վաճառք։

Արգելքը գործում է մինչեւ օգոստոսի 13-ը, բայց կարող է նաեւ երկարացվել։