Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը հայտնել է, որ չի կարող հաստատել Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բակր ալ Բաղդադիի զոհվելու մասին տեղեկությունը, հայտնում է Reuters-ը։
«Եթե մենք իմանայինք, ապա հենց հիմա կասեինք, բայց ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա»,- ասել է Մաթթիսը։ «Մեր մոտեցումն այն է, որ մենք ենթադրում ենք, որ նա ողջ է, քանի դեռ հակառակի ապացույցները չկան»,- ասել է Մաթթիսը։
Վերջին ամիսներին մշտապես շրջանառվում են Բաղդադիի զոհվելու մասին լուրեր։
46-ամյա իրաքցուն չեն տեսել 2014-ին Մոսուլի Ալ Նուրի մզկիթում նրա միակ հայտնի հրապարակային ելույթից հետո։




























