ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել  Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննություն ավարտվել է եւ  ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ 

Հիշեցնենք, որ Սամվել  Բաբայանը եւ եւս  վեց անձ մեղադրվում են «Իգլա» տեսակի զենք Հայաստան ապօրինի տեղափոխելու համար։ Գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Նշենք, որ մասնավորապես, Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (Ռազմամթերքի մաքսանենգություն):

Մյուս 6 մեղադրյալների մասով մեղադրանքները հետեւյալն են.

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Նրան մեղադրանք է առաջադրվել 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Անդրանիկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Նրան մեղադրանք է առաջադրվել 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ժորա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Նրան մեղադրանք է առաջադրվել 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Նրան մեղադրանք է առաջադրվել 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացածի նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: