Բրիտանացի հետազոտողները ցնցվել էին իրենց հայտնագործությամբ, գրում է politexpert.net-ը, որի տվյալներով գիտնականներին հաջողվել է զոմբի բույսի սերմեր գտնել։

Խոսքը բավականին հին սերմերի մասին է, որոնք պահպանվել են այսպես կոչված թափանցիկ ջրամբարներում, որոնք իրենցից ներկայացնում են դարերի վաղեմություն ունեցող գյուղատնտեսական գործունեության հետքեր։

Հետազոտելով նման ջրամբարների հողաշերտը՝ գիտնականները գտել են սերմեր, որոնք մոտ հարյուր հիսուն հազար տարեկան են։

Ամենազարմանալին այն փաստն է, որ սերմերը, հակառակ գիտնականների սկզբնական ենթադրությունների, դեռ կենսունակ են։

«Պարզապես անհավանական է, 150 հազար տարի մնալով ջրի հատակին, այդ սերմերը դեռ կարող են ծլել։ Իսկական զոմբի բույսեր են։ Այդ ամբողջ ընթացքում նրանք ասես քնած են եղել, իսկ հիմա կենդանացել են»,- ասում են հայտնագործության հեղինակները։