Շների ու կատուների սիրահարների վեճը դարերով շարունակվում է, բայց դրա փաստարկների մեծ մասը սուբյեկտիվ է։ Ընտանեկան բժշկության ամերիկյան խորհրդի գիտնականները որոշել են վերլուծել տերերի առողջության վրա կենդանիների ազդեցության մասին ամենաանկողմնակալ տեղեկությունները, ու այդ հետազոտության եզրակացություններից կատուների սիրահարները դժվա րթե գոհ մնան ։
Եվ այսպես, տերերի առողջության վրա բարերար ազդեցության տեսակետից ո՞ր կենդանին է նախընտրելի՝ կատուն, թե շունը։ Ընդհանրացնելով կենդանիների մասին տվյալները՝ հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ շուն պահելն ավելի օգտակար է առողջության համար։ Ընդ որում գիտնականները չեն հերքում, որ կատուներն էլ ունեն առավելություններ, որոնցից շները զուրկ են։
Գիտնականները վերլուծել են կենդանիների ազդեցությունը տերերի կենսակերպի, վնասակար սովորությունների ու սթրեսի մակարդակի վրա, նաև դրանց ալերգենությունը ու ինֆեկցիաներին դիմադրելու ունակությունը։ Պարզվել է, որ շներն ավելի հաճախ են տերերին դրդում առողջ կենսակերպի ու մարզումների, նաև նվազ ալերգեն են ու հազվադեպ են ինֆեկցիաներով վարակվում։
Մյուս կողմից էլ կատուները ավելի արդյունավետորեն են հանում տերերի սթրեսը ու կարգավորում նրանց ճնշումը։ Բացի դրանից կատուների մռմռոցը կարող է նպաստել վերքերի ապաքինմանը, չնայած սա ճշգրիտ տվյալ չէ , իսկ ինֆեկցիաների հանդեպ կատուների խոցելիությունը կախված է նաև տերերի պատշաճ խնամքից։ Սակայն ամերիկացի գիտնականները այնուամենայնիվ խորհուրդ են տալիս նախապատվությունը շներին տալ։



























