Ամերիկյան Ֆլորիդա նահանգում էգ ջրարջը երկու ձագ է լույս աշխարհ բերել մեքենայի ետևի նստատեղին, հայտնու մ է Daily Mail-ը։

Կենդանին մտել է մեքենա, որը վերանորոգման արհեստանոցում էր կանգնած։

Երբ հատուկ ծառայությունները դեպքի վայր են ժամանել, մեքենայի ներսում ամեն ինչ տակնուվրա եղած էր, ու ջրարջը արդեն հասցրել էր ծամել այնտեղ գտնվող իրերը։ Բացի դրանից մոր կողքին ընդամենը մեկ ձագ կար։ Իսկ երկրորդին գտել են բեռնախցում։